Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները թռիչքներ չեն ընդունում. ինքնաթիռները շրջանաձև պտույտներ են կատարում մայրաքաղաքի մերձակայքում. հայտնում է Readovka ալիքը:
Մայրաքաղաքի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես ինքնաթիռներ չեն ընդունում և չեն ուղարկում: Ուղևորները «Ռադովկային» պատմել են, որ բարձրախոսով հայտարարել են, որ ուշացումներ են օդային տարածքի փակ լինելու պատճառով։
«Վնուկովո» օդանավակայանը սահմանափակել է թռիչքները ուրբաթ առավոտյան, որոշ թռիչքներ վերահղվել են այլ օդային կայաններ և ներկայումս գործում են բնականոն. ասել է ընկերությունը:
Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Լյուբերցիի մերձակայքում, նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան. ավելի վաղ հայտնել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։