Ես փորձել եմ աղջկաս լավ դաստիարակել, բայց իմ բոլոր փորձերն ապարդյուն դուրս եկան։ Բարձրագույն կրթության եմ տվել, աշխատանքի տեղավորման հարցում ինչով կարողացել օգնել եմ, բայց ամեն ջանք իզուր էր։ Աղջիկս հայտնեց վատ միջավայրում, ամուսնացավ հանցագործ շրջապատով տղայի հետ։ Ես ոչինչ չկարողացա անել։ Այս ամենը դեռ ոչինչ, բայց երեխաների ծննդից հետո իրեն ամբողջովին կորցրեց, կասկածներ ունեի, որ թմրանյութ է օգտագործում։ Ինձ հետ անընդհատ վիճում էր, երեխաներին թողնում տանը գնում։ Ես մի բան պետք է անեի թոռներիս փրկելու համար։ Քույրս, ով ինձանից ավելի նախաձեռնող էր, որոշեց, որ պետք է երեխաներին իմ հոգածության տակ առնեմ։ Բայց դա անելու համար դատական գործ պետք է սկսեի։
Քույրս դիմեց Նորիկ Նորիկյանին, ով հանձն առավ երեխաների շահերի պաշտպանության գործը։ Աղջիկս իհարկե սկզբում ընդվզեց, բայց հետո անգամ ուրախություն տեսա աչքերում։ Իհարկե ես մեծ ցավ եմ ապրում, որ նման կերպ դասավորվեց ամեն բան, գուցե իմ մեղքի բաժինն էլ կա, բայց թոռներս այսօր ապահովեն եւ դա է իմ միակ ուրախությունը, ինչի համար շնորհակալ եմ մեր փորձառու եւ հմուտ փաստաբանին։