Տհաճ անակնկալ ԿԳՄՍՆ-ից. ծնողներին նոր ծախսի տակ են գցում

Օգտատեր Գոհար Մարտիրոսյանը գրում է․

«Ուսումնական նոր տարին 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանցիների ծնողների համար սկսվեց տհաճ անակնկալով։

Նշված դասարանների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր չափորոշիչներ է ներդնում 2023-2024 ուսումնական տարում։ Դա նշանակում է, որ փոխվում են բոլոր՝ մոտ 16 առարկաների դասագրքերը։ Բայց սեպտեմբերի 1-ին ընդառաջ բոլոր այդ դասագրքերն առկա են ՄԻԱՅՆ էլեկտրոնային տարբերակով։ Տպված որևէ դասագիրք ՉԿԱ։ Դրանք լավագույն դեպքում պատրաստ կլինեն հոկտեմբերին, այն էլ՝ ոչ ամբողջ քանակով։

Արդյունքում նախարարության վրիպումի ողջ ծանրությունն ընկնում է ծնողների ուսերին։ Նրանք պարտավորված կլինեն էլեկտրոնային տարբերակից տպել երեխաների համար անհրաժեշտ նյութերը բոլոր առարկաներից՝ մինչև որ տպագրվեն դասագքերը։ Հստակ չէ ինչպես դասագրքերի պատրաստ լինելու ժամկետը, այնպես էլ քանակը․ հնարավոր է, որ դասարանի միայն մի մասը գրքեր ստանա։

Հարկ է ավելացնել, որ ամբողջապես էլեկտրոնային տարբերակով ուսուցում իրականացնելու համար էլ դպրոցները պարզապես չունեն անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը։

Ես՝ որպես 7-րդ դասարանցու ծնող պահանջում եմ նախարարությունից սեփական վրիպումը ֆինանսական բեռի տեսքով չթողնել ծնողների ուսերին և ինքնուրույն գտնել միջանկյալ լուծում, մինչ կտպվի դասագրքերի անհրաժեշտ քանակը։

Կոչ եմ անում տարածել գրառումը, թող միանան բոլոր այն ծնողները, ում այս խնդիրն առնչվում է՝ անպայման գրառման մեջ նշելով (թեգ անելով) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Լրագրող գործընկերներիս կոչ եմ անում անդրադառնալ թեմային, քանի որ խնդիրը գլոբալ է և դրան բախվել են հազարավոր ծնողներ ողջ հանրապետությունում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *