Երեք տարի անց Նուբարաշենի աղբավայրի փոխարենք կունենանք կանաչապատ տարածք: Դավիթ Խաժակյան
Այսօր զրուցել ենք Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ: Ի թիվս բազում խնդիրների, որոնք առաջ են քաշվել Դավիթ Խաժակյանի կողմից և որոնց տրվել են իրական ու արդյունավետ լուծումների եղանակներ, այսօրվա զրույցում անդրադարձել ենք Նուբարաշենի աղբավայրի խնդրին. ի դեպ վերջինս անվանել աղբավայր այդքան էլ ճիշտ է, քանի որ մեղմ ասած այն ավելի շատ աղբանոց է հիշեցնում:
Դավիթ Խաժակյանն առաջարկում է ոչ միայն աղբավայրի կառուցում, այլ նաև հին աղբավայրի կոնսերվացում, որի կողքին արդեն կկառուցվի նոր աղբավայրը: Ամեն տարի տեղի ունեցող հրդեհներն ամեն գնով պետք է կանխել, քանի որ դրանք լուրջ էկոլոգիական խնդիր են Երևանի՝ արդեն իսկ վտանգված օդի համար: Սա լուրջ բնապահպանական սպառնալիք է քաղաքի համար, քանի որ հրդեհների հետևանքով մթնոլորտ են արտանետվում բազում թունավոր գազեր, այդ թվում նաև քաղցկեղածին, իսկ աղբավայրը չի համապատասխանում աղբավայրի՝ աշխարհում ընդունված չափանիշներին:
Դավիթ Խաժակյանը վստահեցրեց, որ իր թիմի հետ միասին անհապաղ ձեռնամուխ են լինելու այս էկոլոգիական սուր վիճակի լուծման համար գործուն միջոցառումների իրականացմանը, որի արդյունքում ընդամենը երեք տարի կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի փոխարեն կանաչապատ տարածք ունենալու համար: