Նորիկ Նորիկյանի օգնությամբ վաստակաշատ մանկավարժը կարողացավ վերադարձնել իր բնակարանը

2020 թվականին  տիկին Հասմիկը ծանր կացության մեջ էր: Չունենալով զավակներ՝ որոշել էր, որ  իր տունը նվիրատվությամբ կտա  եղբոր որդուն: Բայց չէր կարող անգամ պատկերացնել, թե ինչ չարաբաստիկ պատմության մեջ  էր հայտնվելու: Նվիրատվությունից հետո եղբոր որդին անմիջապես ձեռնամուխ նրան տանից դուրս հանելու գործին:

Տիկին Հասմիկը գիտեր՝ հայտնվելու է փողոցում: Լինելով վաստակավոր մանկավարժ՝  արդեն դժվար չէ պատկեացնել, թե որքան թոշակ է ստանում խեղճ կինը: Հուսահատության և անզորության զգացումը ամբողջովին կոտրել էր խեղճ կնոջը: Ընկերուհու խորհրդով որոշեց դիմել <<Նորիկյան և գործընկերներ>> փաստաբանական գրասենյակին, քանի որ  տվյալ գրասենյակի փաստաբանները ապացուցել էին իրենց մասնագիտական կարողությունները:

Տիկին Հասմիկը դիմեց <<Նորիկյան և գործընկերներ>> փաստաբանական գրասենյակ և …. չսխալվեց:  Անձամբ Նորիկ Նորիկյանը, լսելով տիկնոջ պատմությունն ու հասկանալով, կյանքի որքան դժվար իրավիճակում է հայտնվել միայնակ վաստակաշատ մանկավարժը, ստանձնեց այս գործի՝ արդարության հասնելու առաքելությունը: Ինչպես և սպասելի էր, դատական գործընթացներից հետո, տիկին Հասմիկը կարողացավ վերադառնալ իր տուն: Սակայն որքան եղավ  նրա զարմանքը, երբ Նորիկ Նորիկյանն իր անբասիր աշխատանքի դիմաց ոչ մի վճար չպահանջեց:

Տիկին Հասմիկը մինչ օրս հիշում է Նորիկյանը խոսքը.

-Սա հարգանքի և երախտագիտության նշան  է մի մանկավարժի, ով  տարիներ շարունակ կրթել է մեր հայ մանուկներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *