Վերջին տարիներին մայրաքաղաք Երևանը այսպես ասած քաղաքաշինական բում է ապրում: Օրեցօր քաղաքում վեր են խոյանում շենքեր-շինություններ: Այս խնդիրը սկիզբ է առել դեռևս երեսուն տարի առաջ, քանի որ, ինչպես գիտենք, Երևանի բոլոր քաղաքապետերը շինթույլտվությունները տվել են սուբյեկտիվ դիտարկումներով, իրենց պատկերացումներին, ճաշակին համապատասխան: Սակայն իրականում սա մի հարց է, որը պահանջում է մասնագիտական լուծում՝ քաղաքի տվյալի հատվածի ծանրաբեռնվածության, ենթաակառուցվածքներով հագեցվածությանը և այլ կարևոր բաղադրիչների համադրությամբ:
Քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն առաջարկում է ներդնել Երևան քաղաքի Մաստեր պլանը, որն իրենից ներկայացնում է երկարաժամկետ փաստաթուղթ՝ մասնագիտական և քաղաքի զարգացման ռազմավարությունից բխող դրույթներով հագեցած: Եվ վերջինիս պահպանումը պարտադիր պայման է լինելու ցանկացած շինթույլտվության տրամադրման պարագայում:
Այս փոփոխությունը հնարավորություն կտա մայրաքաղաքին զարգանալ կանոնակարգված և հստակ ռազմավարությամբ՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների առկայությունը:
Թերևս սա ամենաարդիական և ամենաօպտիմալ լուծումն է անկանոն քաղաքաշինության ոլորտի կարգավորման համար, ինչը թույլ կտա Երևանի զարգացումը տեղափոխել բոլորվին նոր մակարդակ: