«Ես Քեզ ատում եմ, իմ սիրելի Տոտո։ Ատում եմ, քանզի․․․» Կուտունյոյի կինը՝ հուզիչ նամակ է գրել ամուսնուն

Ինչպես հայտնի է կյանքի 80-րդ տարում Տոտո Կուտունյոն գնաց հանդերձյալ աշխարհ․․

Տաղանդավոր կոմպոզիտոր եւ երգիչ Տոտո Կուտունյոն երաժշտական կրթություն չուներ, երաժշտական ​​վարպետության բոլոր հմտություններն ինքն է սովորել։ Երգիչը տնտեսական կրթություն է ստացել, բայց ոչ մի օր հաշվապահ չի աշխատել․․

Առաջին անգամ երաժիշտը սիրահարվել է 14 տարեկանում։ Հետո նա նույնիսկ գրել է իր առաջին երգը՝ «Սիրո ճանապարհը», բայց երկար ժամանակ չի համարձակվել համբուրել աղջկան։ Երբ ապագա երգիչը վերջապես համարձակվել է դա անել, աղջիկն ասել է, որ ավելի շուտ էլ դա կարող էր անել․․

Կուտունյոն ամուսնացել է 1971 թվականին։ Նրա կյանքի ընկերը՝ Կարլա Կուտունյոն՝ ամուսնու մահից հետո բաց նամակ է հղել նրան՝ գրելով․․«Ես Քեզ ատում եմ Տոտո, ես բարկացած եմ Քեզ վրա։ Ես հասկանում եմ, որ 50 տարին այդքան էլ փոքր թիվ չէ, բայց եթե հոգնել էիր ինձանից, կարող էիր բաժանվել։ Դու ամոթ չունես․ Հեռացար՝ առանց զգուշացնելու։ Դա Քեզ նման չէր։ Բայց թե կարծում ես, որ կարող ես ազատվել ինձնից, դա Քեզ մոտ չի ստացվի, հեռու չես փախչի։ Ես Քեզ ատում եմ իմ սիրելի Տոտո, ատում եմ, որ այդքան լավն էիր ու բարի, այդքան հոգատար ու շնորհալի․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *