ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրիգոժինը մահացել է. ՀԱՍՏԱՏՎԱԾ

Պրիգոժինի հետ անձամբ ծանոթ մարդիկ հաստատում են նրա և նրա աջ ձեռք Դմիտրի Ուտկինի («Վագներ») մահվան լուրը, ընդհանուր մահացել է 10 մարդ։ Ըստ տելեգրամյան ալիքներում շրջանառվող լուրերի՝ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող բիզնես ջեթը խոցվել է ՀՕՊ հրթիռով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Տվերի մարզում բիզնես-ջեթ է կործանվել։ 10 մարդ է զոհվել։ Այն ուղևորվում էր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ Եվգենի Պրիգոժինը ներառված է Տվերի մարզում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների թվում։

Ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ և յոթ ուղևոր։ Նրանք բոլորը զոհվել են: Տեղում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ ավիավթարի հետաքննություն է սկսվել։ Տեղեկություն կա, որ կործանված ինքնաթիռում եղել է Պրիգոժին աջ ձեռքը՝ Ուտկինը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *