Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. «Զազո» ցուլը հարվածել է իրեն խնամողին, ով տեղում մահացել էShamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակչին պատկանող հողամասում գտնվող անասնագոմի մոտ կնոջ դի կա։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գագիկ Նալչաջյանն ու Գոռ Սեկոյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ մահացածը նույն գյուղի բնակիչ 73-ամյա Լիդա Հ.-ն է։
Դեպքի վայրում հավաքվածները Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասում են, որ Լիդա Հ.-ի մահվան պատճառը եղել է ընտանիքին պատկանող «Զազո» կովի հասցրած հարվածը։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Տեղում հավաքված գյուղացիները նաև ասում էին, որ «Զազո» կովը տարիներ առաջ ընտանիքի անդամները գնել են Արագածոտնի մարզում «Զվարթիչ» անվամբ հայտնի անասնաբույժից և միշտ հոգացել են նրա խնամքը։
Բնակիչները զարմացել էին, թե ինչ էր պատճառը, որ նման ողբերգական դեպք է տեղի ունեցել։