ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կինը տեղափոխվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկ, բոլորին հայտնի կանանց գաղութ։ Մեզ հայտնի դարձավ, որ նրան 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, ապա 7 օր անց կտեղափոխեն մեկուսարան։ Վերջինս մեկուսարանում կմնա մինչեւ դատավճիռ կայացվի, որից հետո դուրս կգա դատապարտյալների ընդհանուր խումբ։
Հիշեցնենք՝ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արևշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով ստեղծել և իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին: Կինն իրեն մեղավոր է ճանաչել եւ կալանավորված է։