ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը օրերս ընտանիքի, ընկերների ու մտերիմների հետ իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում նշել է ծննդյան հերթական տարեդարձը։
Օգոստոսի 19-ին նա դարձել է 55 տարեկան։ Ալեքսանյանի կինը ինստագրամի իր էջում մի շարք հրապարակումներ է արել ամուսնու ծննդյան խնջույքից։ Ալեքսանյանի ծննդյան օրվա առիթով ելույթ է ունեցել նաև երգիչ Արկադի Դումիկյանը։