Մանրամաuներ․ Ավտոբուսի հետ վթարի hետևանքով տուժել է 15 երեխա
Պերմի երկրամասում դպրոցական ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց, տուժել է 16 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, հարուցվել է գործ, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունը։
Գործակալության տվյալներով՝ շաբաթ օրը Սոլիկամսկ-Կրասնովիշերսկ մայրուղու վրա դպրոցական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, քանի որ վարորդը կորցրել է կառավարումը։
Վթարի հետեւանքով տուժել է 16 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։ «Սոլիկամսկում քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը)»,- ասվում է զեկույցում։
Ներկա պահին քննիչները հետաքննում են վթարի վայրը: