Նոր Մանրամասներ։Դստերը ծեծած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար

Դստերը ծեծած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար

MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ համացանցում տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի Աննա Արեւշատյանն է, ունի 5 երեխա։

Մինչ համացանցը քննարկում է այս ահասարսուռ տեսանյութը, MediaHub-ը ավելի սարսափելի տեղեկություններ պարզեց: Վերջինիս ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով։ Դատալեքս տեղեկատվական հարթակում գործի վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։

Քիչ առաջ, հայտնի դարձավ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է:

Նա այս պահին ոստիկանությունում է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *