Հարգելի ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․ Մինչ այդ իմացեք նաև՝
Իրանը հերքում է Ռուսաստանի կողմից Ուկրաինային լրտեսելու նպատակով «Հայամ» հետախուզական արբանյակի հնարավոր օգտագործման մասին տեղեկությունը: Այս մասին ասված է Իրանի
տիեզերական գործակալության հայտարարության մեջ։ Գերատեսչությունում ընդգծել են, որ այս շաբաթ «Բայկոնուր» տիեզերակայանից դրա արձակումից հետո արբանյակի հսկողությունն ու շահագործումը կիրականացվի երկրի տարածքից ու իրանցի մասնագետների կողմից:
«Տիեզերական ապարատի և վերգետնյա թիմի միջև տվյալների փոխանակումը կիրականացվի կոդավորված ալգորիթմով, և ոչ մի այլ երկիր չի կարողանա տեղեկատվություն ստանալ»,- պնդում
են գործակալությունից՝ ի պատասխան ռուսների կողմից նրա լուսանկարների օգտագործման մասին հաղորդագրություններին:
Տեսանյութը՝