Ջրանջատումների դաժան խնդրին բոլորս առնչվել ենք, հատկապես ամռան տապի այս օրերին այն ավելի զգալի է դառնում: Սակայն ջրանջատումների խնդիրը մեր քաղաքի ջրային տնտեսության թերությունների ընդամենը մի մասն է, որը պետք է խոստովանենք շատ է բարդացնում երևանցիների ամենօրյա կյանքը:
Այն, որ Երևանում այսօր դեռ կան թաղամասեր,որտեղ կոյուղատար համակարգը բացակայում է, ցավալի իրականություն է: Իսկ հեղեղատար համակարգի խնդիրն էլ գլուխ է բարձրացնում անձրևային եղանակին՝ ամբողջական դարձնելով ջրային տնտեսության թերի կողմերը:
Ըստ տարբեր գնահատականների՝ Երևանում ջրի կորուստը կազմում է շուրջ 70-80 տոկոս: Ավելի պատկերավոր ասած՝ Երևան մղվող խմելու ջուրը կորչում է 70-80 տոկոսի չափով:
Անհավատալի է նման ցուցանիշի առկայությունը, քանի որ ողջ աշխարհն այսօր պայքարի մեջ է ջրային պաշարների համար իսկ այս պարագայում նման անտարբեր վերաբերմունքն ուղղակի անթուլատրելի է:
Սա մի խնդիր է, որը չէր կարող անտեսվել քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի կողմից: Վերոգրյալի վերաբերյալ Խաժակյանն ունի հստակ տեսլական և մոտեցում: Գալիք ընտրություններում նրա առաջարկած ծրագրային դրույթներից մեկը ջրային տնտեսության վերակառուցումն է: Սրանով երաշխիքներ կստեղծվեն ՏԻՄ օրենքում ամրագրված դրույթների համար, ըստ որի առանց Երևանի քաղաքապետի իմացության ջրանջատումները երեք ժամից ավել չեն կարող լինել, բացառությամբ վթարային դեպքերի: Միաժամանակ Խաժակյանն առաջարկում է Երևանում մաշված ջրային համակարգի խնդիրների համալիր լուծում, քանի որ անկախ այն հանգամանքից, որ իրավաբանական տեսանկյունից տվյալ հարցի չի գտնվում Երևանի քաղաքապետարանի տիրությում, այնուամենայնիվ այդ հարցի հասցատերը Երևանի քաղաքապետարանն է:
Այս հույժ կարևոր խնդիրները վեր հանելով՝ Դավիթ Խաժակյանն առաջարկում է ջրանջատումների, կոյուղատարերի և հեղեղատարների ՝որպես մեկ միասնական համակարգի համալիր լուծում: Սա թույլ կտա ունենալ 21-րդ դարին համահունչ ջրային տնտեսություն՝ նպաստելով մեր քաղաքի համարավետության բարելավմանը, ջրային պաշարների առավել օպտիմալ և խնայողաբար օգտագործմանը: