Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու թիվ 2 գերեզամանատանը կախված վիճակում էին հայտնաբերել 33-ամյա Աննա Մ․-ին, որը երկտող էր թողել ՝ դիմելով իր մահացած երեխային։ Նրա 7-ամյա տղան՝ Ալեք Մ․-ն, մահացել էր Մուշ թաղամասի իրենց տան պատշգամբից պատահաբար վայր ընկնելու հետևանքով։ Նա տան միակ երեխան էր։
Երեկ՝ ժամը՝ 14.25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել Գյումրու բնակիչներից մեկը և հայտնել, որ թիվ 2-րդ գերեզմանատանը հայտնաբերել են երիտասարդ աղջկա՝ կախված վիճակում:
Դեպք վայր մեկնած խումբը, որի կազմում եղել են փորձագետներ, քննիչներ, դատաբժիշկ, Շիրակի փոխոստիկանապետը, Շիրակի դատախազի տեղակալը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետի ժ/պ-ն, պարզել են, որ Աննա Մ․-ն ինքնասպանություն է գործել գերեզմանի մոտ կառուցված երկաթյա կոնստրուկցիայով կառուցված ծածկից՝ կտորե գոտիով կախվելու միջոցով։