«Անհնարին ճանապարհներ կգտնեմ, բայց Հելենին իր ընտանիքի մոտ կհասցնեմ»․ վթարից մահացած արցախցի Հելենի քեռի
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին 11 մարդու կյանք խլած վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադասյանի մարմինը դեռ հնարավոր չէ տեղափոխել շրջափակման մեջ հայտնված հայրենի Արցախ։
News.am-ի հետ զրույցում Հելենի քեռին՝ Մուշեղ Սաֆարյանը, պատմեց, որ դիմել են Կարմիր խաչին եւ Արցախի իշխանությանը։ Աղջկա մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում է․․․