Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Դավիթ Խաժակյանն առաջադրվեց որպես Երևանի քաղաքապետի թեկնածու: Նրա հետ որպես ավագանու անդամներ առաջադրվեցին նաև մի խումբ մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական և անձնական որակներով, փորձառությամբ և անբասիր կենսագրությամբ հավաքական կարող ուժ են, և միանշանակ կարող են ծառայել ի բարօրություն մեր մայրաքաղաքի:
Դավիթ Խաժակյանն իր ունեցած մասնագիտական փորձով և այն վստահությամբ, որ վայելում է մեր քաղաքացիների շրջանում, վեր է հանել 10 կարևոր առաջնահերթությունները, որոնք կյանքի կոչելու և իրական լուծում ստանալու պարագայում էականորեն կնպաստեն Երևան քաղաքի ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ դառնալուն: Այդ առաջնահերթությունները սկսվում են համատիրությունների անլուծելի թվացող խնդրից և վերջանում քաղաքի գերծանրաբեռնված երթևեկության բեռնաթափումով: Այդ շարքին մենք առաջիկայում կանդրադառնանք՝ թույլ տալով մեր քաղաքացուն տեսնել Երևանի խնդիրների լուծման իրական հեռանկարները և դրանց հասնելու ուղիները:
Մարդու մասին դատում են նրա արարքներով և կատարած գործով: Այս արտահայտությունը լիովին բնութագրում քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանին՝ մարդ, ով իր գործով, իր մարդկային արժանիքներով և փորձով, ինչպես նաև երևանցիների համակրանքը վայելելով ապացուցել է իր սրտացավությունն ու սերը մեր քաղաքի հանդեպ:
Հաջողություն ենք մաղթում Դավիթ Խաժակյանին և նրա թիմին գալիք ընտրություններում՝ վստահ լինելով, որ առաջիկայում կտեսնենք մեր Երևանն ավելի հարմարվետ և բարեկարգ: