Բոլորս առնչվում ենք քաղաքային երթևկության դժվարությունների հետ մեր առօրյա կյանքում. դժվարություններ, որոնք հաճախ ճիշտ լույսի ներքո դիտարկելիս, համալիր մոտեցման և իհարկե մեծ ցանկության պարագայում կունենան լուծումներ, որոնք թույլ կտան բեռնաթափել մեր քաղաքային երթևեկության ծանրաբեռնվածությունը՝ Երևանում տեղաշարժվելը ավելի հարմարավետ և հանգիստ դարձնելով:
Դավթաշենի կամրջի խցանումներին բոլորս ենք ծանոթ: Վերջինիս միանում է նաև Աշտարակի խճուղու շրջանցիկ ճանապարհը՝ կրկնակի դարձնելով տվյալ հատվածի ծանրաբեռնվածությունը: Քաջատեղյակ լինելով երևանցիներին հուզող առաջնային հարցերին և հրատապ լուծում պահանջող խնդիրներին՝ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն առաջարկում է իր լուծումը, որի կյանքի կոչման պարագայում կազատվենք քաղաքային երթևկության իրական գլխացավանքից:
Լուծումը վերաբերում է Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկին, քանզի հենց այն էլ հանդիսանում է Դավթաշենի կամրջի խցանումների իրական պատճառը: Հարցի լուծումը լուսացույցով անհնար է կարգավորել. Կոմիտասն ինքնին ունի ծանրաբեռնվածության բավականին բարձր մակարդակ: Ըստ Խաժակյանի՝ միակ լուծումը էստակադային հանգույցի ստեղծումն է Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկի վրա: Աչքի առջև ունենալով մեր քաղաքի քարտեզը և ճանաչելով մեր Երևանը՝ վստահաբար կարելի է ասել, որ այս լուծումը հնարավորություն կտա բեռնաթափել Դավթաշենի կամուրջը՝ վարչական շրջանի բնակիչներին թույլ տալով ավելի արագ և առանց խցանումային խոչընդոտների հասնել քաղաքի կենտրոն: