Միայն Խաժակյանն է իր նախընտրական ծրագրով առաջարկում լուծել  համատիրությունների հարցը

Երեւանի ավագանու գալիք ընտրությունները թերեւս լավագույն հնարավորությունն են ցույց տալու համար, թե քաղաքապետի թեկնածուներից ով ինչպես է պատկերացնում քաղաքի առջեւ ծառացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, եւ թե որքանով են դրանք համահունչ մեր քաղաքացիների պատկերացումներին։

Համատիրությունների հարցը երևանցիներին հուզող հրատապ կարգավորում եւ լուծում պահանջող հարցերից է, քանի որ այն անմիջականորեն առնչվում է յուրաքանչյուրիս։ Քաղաքապետի թեկնածու  Դավիթ Խաժակյանը հանդես է գալիս նորովի մոտեցմամբ՝ առաջարկելով օպտիմալ լուծում, որը կբարձրացնի համատիրություններին ուղղվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունն ու  թափանցիկությունը։

Գործընթացի առավել անցնցում իրականացման համար Խաժակյան առաջարկում է երկփուլ լուծում. այն է՝ համատիրությունների վերացում և  դրանց  գործառույթի կատարման փոխանցում Երեւանի քաղաքապետարանին եւ վարչական շրջաններին։ Ներկա պայմաններում վերոգրյալ առաջարկը թերեւս լավագույնն է ոչ միայն օպտիմալացման տեսանկյունից դիտարկելիս, այլեւ այն հանգամանքով պայմանավորված, որ վերջինս ուղղակիորեն արտացոլում է մեր քաղաքացիների տեսակետներն ու մոտեցումները։

Դավիթ Խաժակյանն ընդգծում է, որ այս կերպ հնարավոր կլինի  նաև խուսափել  2000 թվականից առաջ կառուցված շենքերի  վթարայնության խորացումից,  և  արդյունքում  փոքր քայլերով կունենանք ավելի բարեկարգ և հարմարավետ Երևան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *