: «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները դիմավորեցին 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին:
«Սա վերջին տարիների հայկական սպորտի ամենավառ սենսացիան ու անակնկալն էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ խոսելով շախմատի հավաքականի հետ կապված ակնկալիքներից։
Կարեն Գիլոյանի խոսքով՝ եթե տղաները մտնեին հնգյակ, արդեն իսկ շատ լավ արդյունք կլիներ. «Բայց տղաները ապացուցեցին, որ թիմում կարևոր չէ վառ աստղի առկայությունը։ Թիմը հաջողության է հասնում, երբ օրգանապես զգում են միմյանց: Վերջին տուրը ուղակի ամենագեղեցիկ ու վառ ապացույցն էր, թե թիմը ինչպես պետք է խաղա, հենց տեսան Գաբրիել Սարգսյանը առավելություն ունի, բոլորը սկսեցին ոչ-ոքի խաղալ՝ մեզ հաղթանակ էր պետք»,-ասաց Գիլոյանը: