ՔԻՉ ԱՌԱՋ. Հրատապ լուր Երասխից պայթյունի ձայն է լսվել. Մանրամասներ

Քիչ առաջ՝ ժամը 10։11-ին էր, նորից կրակեցին ադրբեջանցիները, մի քանի րոպե էր։ Մի հատ անտանելի բարձր պայթյուն լսվեց։ Գործարանի ուղղությամբ էր ոնց հասկացա, էլի, էդպես էլ հստակ չիմացանք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանապահ Երասխ գյուղի բնակչուհին։

«Ական էր, թե ինչ էր պայթածը, չիմացանք։ Էդ հնդիկների աշխատելու տարածքից լսվեց ձայնը։ Պատկերացրեք՝ նենց բարձր ձայն էր, երեխաս հանկարծակի բարձր բղավեց ու վախից վազեց տուն։ Մի հատ սարսափ կինո»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նա մեզ հայտնեց, որ համագյուղացիներից իմացել է, որ կրակոցներ երեկ նույնպես եղել են։ Նրա խոսքով՝ կրակոցների տարածքում նաև գինու գործարան կա։ Գյուղացիները վախենում են նաև այդ տարածք աշխատանքի գնալ։

«Դաշտերում էլ այլևս հնարավոր չէ աշխատել։ Մի հատ շարժ են նկատում՝ կրակ են բացում։ Շատ անկանխատեսելի է։ անգամ գիշերը փորձում են գործարանից ապրանք հանել՝ էլի կրակում են»,- պատմեց նա։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ հիմա երեխաներին թույլ չեն տալիս փողոց դուրս գալ, ասում է՝ չգիտեն՝ հիմա էլ ադրբեջանցիների մտքով երբ ու որ ուղղությամբ կանցնի կրակել։

«Չէ… ի՞նչ դուրս թողնել։ Ուզում են դուրս գալ, բայց չենք թողնում, վախենում ենք։ երեխա են, հիմա էլ հանկարծ մի բան լինի՝ դե արի…»,- ասաց սահմանապահ գյուղի բնակիչը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *