Չոռնի Գագո մականունով հայտնի Գագիկ Բեգլարյանը ստեղծել և ղեկավարել է վտանգավոր հանցավոր խումբ. ովքեր են ընդգրկված եղել խմբի կազմում և ինչ են արել նրանք, ինչպես բացահայտվեց Չոռնիի բանդան. սկանդալային մանրամասներ

Նախկին իշխանությունների օրոք քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներից մեկըէ՝ Չոռնի Գագո մականունով հայտնի Գագիկ Բեգլարյանը, որը չգիտես ինչու մինչ օրս ազատ ֆռֆռում է և պատասխան չի տալիս իր գործած հարյուրավոր հանցանքների համար, պարզվում է ստեղծել և ղեկավարել է վտանգավոր հանցավոր խումբ: Սերժ Սարգսյանի անձնական կիլեռ Չոռնի Գագոն, որն իր սպանությունների համար դառնում էր թաղապետ ու քաղաքապետ, Հայաստանում ունեցել է 20 հոգանոց հանցավոր բանդա, որոնք պտտվել են օպերատիվ համարներով և ունեցել են «ուդոներ»: Այդ մադրիկ գրանցված են եղել գաղտնի ծառայություններում որպես ագենտներ և բոլորն իմացել են դրանց գոյության մասին: Այս մադրիկ պետք եղած ժամանակ դիմակավոր հանցագործներ էին և իրականացնում էին սպանություններ, պետք եղած ժամանակ փողկապավոր ջենտլմեններ էին, որոնք վերահսկում էին պետական չինովնիկներին, որ Չոռնիի փայից չգողանան: Սրանց տեխնիկական վերազինումն իրականացվում էր Մոսկվայից, որոնց միջոցով իրականացնում էին գաղտնալսումներ: Ունեին և թմրամոլներ, և թմրավաճառներ, և մարդասպաններ, և ինչպես նշեցինք փողկապավոր ջենտլմեններ: Սրանց թիկունք էր նաև հայտնի Գոռ վարդանյանի կարատեի թիմը, որոնք համարվում էին Չոռնիի ուժային բլոկը: Հենց այդ ծառայությունների համար էլ Գոռ Վարդանյանը նվեր ստացավ Պուշկինի դպրոցի մի մասը, որն էլ ի դեպ զբաղեցնում է մինչ օրս: Նախագահականի հետ սերտ կապերի մեջ գտնվող ԳՈռ Վարդանյանն էլ համակարգում էր հանցավոր բանդային: Պետք էր հետևել իքս պաշտոնյային, արվում էր, պետք էր արագ գումար հավաքել նարկոտիկ վաճառողներից, արվում էր, պետք էր մարդ սպանել, սպանվում էր: Սա է եղել հին Հայաստանը և սրան են երազում վերադառնալ դրանք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *