Ռոբերտ Քոչարյանի բանկը՝ Արդշին բանկը մտել է միջազգային հանցավոր սխեմայի մեջ. իրականացնում է այնպիսի գործարքներ, որոնք պատժամիջոցների տակ են. Քոչարյանն իր միլիոնների համար Հայաստանի Հանրապետությանը ներքաշել է միջազգային հանցավոր գործարքների մեջ. մանրամասներ

Ռոբերտ Քոչարյանի բանկը՝ Արդշին բանկը Հայաստանի հանրապետության համար դարձել է իսկական աղետ: Այնպսի հանցավոր սխեմա, որն իրականացնում է այդ բանկը, անպատկերացնելի է: Այսպես կարող է Հայաստանի Հանրապետության գլխին մի մեծ փորձանք գալ և Քոչարյանի և իր բանկի արածների պատճառով Հայաստանը հայտնվի միջազգային պատժամիջոցների տակ: Արդշին բանկի աշխատակիցը սարսափած է այդ գործարքներից, որոնք նա ներկայացնում է մեզ. «Քանի որ բուն բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից,իսկ ԿԲ-ն ուժեղացրել է վերահսկողությունը, բանկը զերծ է մնում անձամբ իրականացնել այնպիսի գործարքներ, որոնք արգելված են, պատժամիջոցների տակ են: Քոչարյանի Արդշին բանկն էլ ստեղծել է 3-4 հատ ֆինանսական ֆոնդեր, որոնց միջոցով իրականացնում է այնպիսի գործարքներ,որոնց դեմ հիմա աշխարհն է պայքարում: Այդ ֆոնդերի միջոցով իրականացնում են ռուբլու չենջ, Ռուսական պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների բացթողնված պարտատոմսերի գնում, ֆինանսական տարատեսակ այլ գործարքներ: Այդ ֆոնդերի միջոցով Քոչարյանն իր բանկով նախ շրջանցում է պատժամիջոցները և երկրորդ ֆոնդի անվան տակ խուսափում են միլիարդավոր հարկերի վճարումից».-պատմեց աշխատակիցն ու հավելեց. «Այս ամենը նաև շատ խոշոր մակարդակի փողերի լվացման օրինակ է: ՌԴ-ի բոլոր ընկերությունները պատժամիջոցների տակ են և նրանց գումարներն ապօրինի են, իսկ ապօրինի գումարները պտտելը փողերի լվացում է»: ՀՀ ԱԱԾ-ն րոպե շուտ պետք է կանգնեցնի այս հանցավոր գործունեությունը քանի դեռ աշխարհը Հայաստանի դեմ չի կիրառել պատժամիջոցներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *