Թագուհի Թովմասյանի «սուպերմեն» եղբայրը «մենակով» գարեջրի գործարան է աշխատեցնում և ամսական 1000 լիտր գարեջուր արտադրում. ՊԵԿ-ը չի քննում հարկեր թաքցնելու վարկածը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի եղբայրը՝ Պետրոս Թովմասյանը, 2016 թվականից զբաղվում է գարեջրի արտադրությամբ։ Նրան է պատկանում «Թովմաս բիըր» գարեջրի արտադրությունը։ Արտադրության ֆեյսբուքյան էջից կարելի է դատել, որ բավական մեծ ծավալների մասին է խոսքը։ Արտադրանքը վաճառվում է համանուն ֆիրմային խանութում, այլ խանութներում, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում, ընկերությունը մասնակցում է գարեջրի փառատոների և այլն։ ՊԵԿ-ի քննչական վարչությունում նախնական քննություն է տարվում Թագուհի Թովմասյանի եղբոր՝ Պետրոս Թովմասյանի անունով գրանցված «Թովմաս» գարեջրի գործարանի և ֆիրմային խանութի կողմից 5 տարի շարունակ (2016-21թթ.) ընդամենը մեկ վարձու աշխատող ձևակերպելու արդյունքում մոտ 70 միլիոն դրամի չափ հարկերից խուսափելու և պետությանը վնաս պատճառելու վերաբերյալ։ Ըստ նույն տեղեկության՝ Թովմասյանը հովանավորներ էր ունեցել ՊԵԿ-ում, ինչը նրան թույլ էր տվել տարիներ շարունակ աշխատել ստվերում։ ՊԵԿ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ՊԵԿ քննչական վարչության վարույթում «Թովմաս» ՍՊԸ-ի վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել և չեն նախապատրաստվում, քրեական գործ չի քննվել և չի քննվում։ Ըստ ՊԵԿ-ի՝ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ «Թովմաս» ՍՊ ընկերությունը 2016-2021 թվականներին ունեցել է 1 գրանցված աշխատակից։ ՊԵԿ գործառույթների առթիվ կառույցի լրատվականից նաև փոխանցեցին, որ «ՊԵԿ-ը միշտ ունեցել է չգրանցված աշխատողներին հայտնաբերելու գործառույթը, որն իրականացնում է 2 ստուգման միջոցով. համալիր հարկային ստուգումների միջոցով վերլուծական գործիքների օգնությամբ և դիմում բողոքների հիման վրա չգրանցված աշխատողի հայտնաբերման ստուգումների միջոցով։ Վերջին փոփոխություններից հետո այդ գործառույթը վերապահվել է Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնին։ Ընդ որում, գործառութային տեսանկյունից երկու հիմնական տարբերություն կա։ ՊԵԿ-ի համար չգրանցված աշխատողը թաքցված հարկ է, որովհետև այդ աշխատողը եթե գրանցվի, իր աշխատավարձը բնականաբար ցույց կտան, և դրանից հարկերը կհաշվարկվեն։ ՊԵԿ-ի նպատակը հարկերն է, իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչության նպատակը ավելի շատ աշխատողների իրավունքների պաշտպանությունն է»։ Երբ զանգահարեցինք «Թովմաս» գործարան, հեռախոսազանգին պատասխանեց մի աղջիկ՝ մեր հարցերի պատասխանների համար փոխանցելով տնօրենի համարը։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքն աշխատակի՞ց է, սակայն բացասական պատասխան ստացանք։ Գործարանի տնօրեն և միակ գրանցված աշխատակից Պետրոս Թովմասյանը ևս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ 4-5 տարի է, ինչ հիմնադրել է ընկերությունը, և «ամեն ինչ անում է մենակով»։ «Գարեջուրը ես եմ արտադրում, մենակով։ Եվ տնօրենն եմ ես և մնացած բոլոր գործերը մենակով եմ անում»,-ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ ամսվա կտրվածքով «մենակով» 1 տոննայի չափ գարեջուր է արտադրում։ Պետրոս Թովմասյանը հաստատեց, որ իր արտադրած գարեջուրը վաճառվում է որոշ խանութներում, օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, սակայն առաքիչներ էլ չունի։ Առաքումը ևս իրականացնում է անձամբ՝ մենակով։ Փաստորեն՝ Պետրոս Թովմասյանը «սուպերմեն» է և արժանի է գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում։ Տնտեսագետ, «ԷդԱրտհաուս քընսալթինգ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Էդուարդ Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործնականում այս օրինակը ֆանտաստիկայի ժանրից է. «Նման բան համարյա հնարավոր չէ։ Դա ֆանտաստիկայի ժանրից է։ Նման բան միայն մի դեպքում է հնարավոր, երբ ընկերությունը տնօրեն ունենա և արտադրությունը պատվիրի մեկ այլ ընկերությունից, վաճառքը՝ մեկ այլ։ Բայց եթե արտադրությունը կազմակերպում է հենց այդ ընկերությունը, ապա հնարավոր չէ, որ դա մեկ աշխատող անի։ Դա անգամ քննարկելու հարց չէ։ Գարեջուրը նաև պիտակավորվում է։ Այսինքն՝ տնօրենը պետք է հասցնի զբաղվել հարկային հաշվետվությունների հարցերով, պետք է հասցնի կազմակերպչական աշխատանքներ վարել, պետք է հասցնի առաքում իրականացնել, արտադրել ու յուրաքանչյուր շշի վրա մեկ հատ դրոշմապիտակ կպցնել։ Հետևաբար ակնհայտ է, որ դա հնարավոր չէ»,- նկատեց Բադալյանը։ Տնտեսագետի խոսքով՝ եթե ինքը լիներ ՊԵԿ-ում այդ ընկերության սպասարկողը և տեսներ, որ ընկերությունը որոշակի ծավալի շրջանառություն ունի, արտադրող է, բայց ունի մեկ աշխատող, ապա դա իր մեջ հարցեր կառաջացներ, զեկուցագիր կգրեր, որպեսզի իրեն թույլատրեին գնալ այդ հիմնարկ՝ ստուգման։ Որոշ տեղեկություններով՝ Պետրոս Թովմասյանը բիզնեսում տարիներ շարունակ արտոնյալ պայմաններ է ունեցել նախկին ընդդիմադիր լրագրող և խմբագիր Թագուհի Թովմասյանի կապերի շնորհիվ։ Ի դեպ, դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Թովմասյանի հայրը նշանակվել էր Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող Հրազդանի գազալցակայանում՝ որպես հերթափոխի պետ։ Թերևս պատահական չէ, որ «Իմ քայլը» լքելուց հետո Թագուհի Թովմասյանը հայտնվեց հենց «Պատիվ ունեմ» դաշինքում։ Պոռնիկ Թագուհուն առաջկկայում ևս անդրադառնալու ենք և ներկայացնենք, թե ինչպես է կեղեքել հհ քաղաքաղիներին և ի ինչպես է թալանել

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *