Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ Հոր ընտանիքը 1918 թվականի Բաքվի հայերի ջարդերի ժամանակ փրկվել է՝ տեղափոխվելով Ստեփանակերտ, սակայն հայրը՝ Սեդրակ Քոչարյանը, ով այդ ժամանակ 8 տարեկան է եղել, կորել է՝ հրաշքով հայտնվելով
այլ փախստականների հետ նավի վրա ու տեղափոխվել է Տաշքենդ։ Այնտեղ մի մեծահարուստ հայի մոտ ապաստանել է, աշխատել ու հաճախել դպրոց։ 6 տարի հետո հայտնաբերվել տատի եղբոր կողմից ու վերադարձել ընտանիք՝ 14 տարեկան հասակում։ Հետագա տարիներին հայրը եղել է Արցախի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներից մեկը, եղել Ստեփանակերտի քաղաքային այգու հիմնադիրը։ Քոչարյանը մեծացել է ծնողների, ավագ քրոջ՝ Իվետայի, ավագ եղբոր՝ Վալերայի ու տատի հետ՝ Ստեփանակերտում