Անօդաչու թռչող սարք է խոցվել

Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ Ղրիմի Ջանկոյ քաղաքում անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցվել։ Դեպքի մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։

Քաղաքական գործչի խոսքով՝ մի քանի առանձնատներում ապակեպատման վնաս է գրանցվել։

Կրյուչկովի խոսքով, պաշտոնական տեղեկատվություն կհաղորդվի ավելի ուշ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *