Ուկրաինայի զինված ուժերը 18 «Գրադ» արկ է արձակել Բելգորոդի շրջանի Սոբոլևկա գյուղի ուղղությամբ։ Երկու տղամարդ մահացել է։ Ավելի ուշ ստացած վնասվածքներից շտապօգնության մեքենայում մահացել է նաև մեկ կին․ նրա որովայնի և կրծքավանդակի հատվածում թափանցող բեկորներ են եղել։
Կա 7 վիրավոր՝ վեցը հոսպիտալացվել են, մեկը հրաժարվել է հոսպիտալացումից։ Վիրավորների թվում երկու երեխա կա՝ 13 տարեկան տղան ուսի փակ կոտրվածք ունի, 11 տարեկան աղջիկը՝ ձախ աչքի բեկորային վերքեր։
Վնասվել է 24 տուն, գազատար և էլեկտրահաղորդման գիծ։