ՌԴ Սմոլենսկի մարզի Կոլպինո գյուղում մահացած հայտնաբերված մանկապարտեզի ուսուցչուհին տառապում էր հետքովիդյան համախտանիշով։
Հայտնի է դարձել 46-ամյա կնոջ մահվան մանրամասները, ում մարմինը հայտնաբերվել է Կոլպինո քաղաքի տներից մեկի մուտքի մոտ։ Նրան գտել են մահացած՝ սրտի շրջանում դանակի վնասվածքով։ Նույն օրը կինն անհետ կորած էր ճանաչվել։ Դեպքի վայրից առգրավվել է երկու դանակ, ներարկիչ և այլ իրեր։
78.ru-ի փոխանցմամբ՝ մահացածը հոգեկան խանգարում է ունեցել։ Կնոջը կորոնավիրուսով վարակվելուց հետո ազատել են մանկապարտեզի դաստիարակչուհու աշխատանքից։