Երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի էներգետիկ օբյեկտների վրա. հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Վասիլի Անոխինը։
Անոխինը նշել է, որ տուժածներ չկան, հարձակումները հրդեհների չեն հանգեցրել, օբյեկտները կրիտիկական վնասներ չեն կրել։
Հիշեցնենք, որ Սմոլենսկի շրջանի իշխանությունները մայիսի սկզբին արգելք են դրել անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար։