Այսօր Երևանում ողբերգական ավտովթար է գրանցվել․ մահացած է հայտնաբերվել ավտոմեքենայի վարորդը ։
Hraparak.am-ի փոխանցմամբ ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ 57-ամյա Մհեր Բագրատյանը։ Նա գործարար էր։
Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Ժամը 00։10-ի սահմաններում։ Նրա վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։