Լավ լուր ունեմ Բերձորի մասով․ Հենց հիմա տեղեկացեք այս մասին․ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ․․․

«Որպես այդպիսին, նման հրաման չի եղել, ու բոլորը ստանալու են իրենց հասանելիք փոխհատուցումները»,- Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը այսպես մեկնաբանեց տարածվող լուրերը, թե բերձորցիներին հրամայվել է չայրել և չվնասել իրենց տները, այլապես կզրկվեն փոխհատուցումներից։ Միևնույն ժամանակ Ալեքսանյանը նշեց, որ ինքը բնակիչներին հորդորում է չայրել տները: «Դա զուտ իմ կարծիքն է. իմաստը չեմ տեսնում»,- ասաց քաղաքապետը։

Նարեկ Ալեքսանյանը իրենց կարծիքը տեղում արտահայտելու և փաստարկելու նպատակով Բերձոր է հրավիրում այն մարդկանց, որոնք համացանցով և այլ միջոցներով հակառակ հորդորներ են անում։ «Այդպիսի մարդիկ շատ ավելի շատ են հիմա, քան չայրել հորդորողները։ Եկեք տեղում այրել-չայրելու դրական և բացասական բոլոր կողմերը քննարկենք, բայց տեղում՝ ո՛չ հեռախոսով, ոչ էլ լրատվամիջոցներով և այլն։ Իմ դիրքորոշումը կարգումենտավորեմ միայն դեմ դիմաց կանգնելով, որովհետև կան լիքը անվտանգային խնդիրներ», — նշեց Բերձորի քաղաքապետը։

Մարդկանց՝ տներն այրել-չայրելու դիրքորոշումներին անդրադառնալով՝ Ալեքսանյանն ասաց, որ եթե չլինեն կողքից հորդորողները, մարդիկ այս պահին դրա մասին չեն էլ մտածի։ «Կամ էդ նույն հորդոր անողները ոչ թե թող հորդորեն այրել, այլ որպես մարդ հայտնեն իրենց պատրաստակամությունը օգնելու մարդկանց։ Այդպես ավելի օգտակար կլինեն մարդկանց, քան հորդորներ անելով»,- ասաց Ալեքսանյանը։
Միայն ֆիզիկական ներկայությունն իսկ՝ բնակիչների կողքին լինելը, ըստ Ալեքսանյանի, արդեն օգնություն է։
Ալեքսանյանը Հայաստանից եկող խմբերի կամ անհատների չի տեսել։ «Աղավնոյի հետ կապված չեմ կարող ասել, բայց Բերձորում ինքս դեռ ոչ ոքի չեմ տեսել, որ մեզ հետ կապ չունի, բայց էստեղ է»։

Բնակիչներն էլ, որոնց առաջարկվել է տեղափոխվել Երևան, ՀՀ այլ մարզեր կամ Արցախի այլ շրջաններ, դեռ չեն կողմնորոշվել, թե ուր են գնալու։ «Էդ կողմնորոշումը ժամ առ ժամ փոփոխվում է։ Էս պահին դեռ հստակ ոչինչ չկա, թե ով որտեղ է ուզում գնալ»,- ասաց Նարեկ Ալեքսանյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *