Խանտի-Մանսի ինքնավար օկրուգում գազատարի պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։
Վթարը տեղի է ունեցել Բելոյարսկի շրջանում՝ Ելեց-1 գազատարի հատվածում գտնվող Լիխմա գյուղից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա։ Հայտնի է մեկ մահացածի մասին, եւս 5 հոգի տեղափոխվել են բուժհաստատություններ։
Այժմ տարածքն արգելափակված է, աշխատում են հրշեջ-վերանորոգման ծառայությունները։