Դшժшն դեպք․ Կրшկпցներ Երևшնի կենտրпնпւմ. Բшցшռիկ Տեսшնյпւթ

Դшժшն դեպք․ Կրшկпցներ Երևшնի կենտրпնпւմ. Բшցшռիկ Տեսшնյпւթ

Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկտռուք և կրակոց է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում վճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակ հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ գազային ատրճանակից կրակված փամփուշտ, 2 հատ չկրակված փամփուշտ, 1 հատ դանակ և գարեջրի կոտրված շշեր։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Խաչիկ Հարությունյանն ու պարեկ Էդուարդ Բաղդասարյանը։Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հակոբյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով՝ քննչական բաժնում խուլիգանություն հատկանիշներվ նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ քննչական խումբն ու Ոստիկանության փորձաքրեագետներն աշխատում էին դեպքի վայրում, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ Երևանի փոխոստիկանապետ Խ․ Բարխոյանի, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Ե․ Նիկոյանի գլխավորությամբ, օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, դեպքի վայրի հարևանությամբ՝ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա հայտնաբերել ու Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչներ 21-ամյա Ալեն Ա․-ին, 22-ամյա Երվանդ Բ․-ին, 22-ամյա Արտակ Ղ․-ին և 20-ամյա Հայկ Խ․-ին։ Վերջիններս Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանություն-ծեծկռտուքի մյուս մասնակիցները ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *