Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթք գյուղի հարակից տարածքների ուղղությամբ։ Բնակիչների մեծ մասը ընտանիքներին դուրս են բերել գյուղից։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչներից մեկը, ով ևս ընտանիքի հետ դուրս է եկել գյուղից և գտնվում է Վարդենիսում։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Ադրբեջանն ավելի ինտեսիվ կերպով է վերսկսել կրակը։
Հիշեցնենք, որ ՊՆ-ի փոխանցմամբ` ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: