Օրենքն ուժի մեջ մտավ

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխություններն ընդունվել են Ազգային ժողովի կողմից։

Iravaban.net-ը հայտնում է, որ նոր փոփոխությունները մայիսի 6-ին ուժի մեջ են մտել։

Զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվել են ծառայության կրման վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով՝ բացառությամբ պետական լիազոր մարմնի հրամանով սահմանված դեպքերի:

Սահմանվում են զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող միջոցառման մասնակցելու, անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ կրող կոչեր կամ հայտարարություններ հրապարակային հնչեցնելու արգելքներ:

Սահմանվել է նաև համացանցով և զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով զինված ուժերի գործունեության, տեղակայման, իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ, տեսանյութեր կամ լուսանկարներ տարածելու կամ քննարկելու արգելքը՝ բացառությամբ պաշտոնական բնույթի հրապարակումների: Նախատեսվել է առանց իրավասու վերադաս հրամանատարին՝ պետին, գրավոր տեղեկացնելու ՀՀ սահմաններից դուրս գալու արգելքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *