Ուկրաինան վերադարձրեց «Ազովստալի» պաշտպաններին։
Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է իր 45 զինծառայողների. հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Մեր 45 հոգին տուն են վերադառնում։ Նրանք «Ազովստալի» 42 և երեք պաշտպաններ են: Նրանք բոլորը Ազովի ափին 9 տարի առաջ ստեղծված ստորաբաժանման ազգային գվարդիականներ են։ 35 շարքայիններ և սերժանտներ, 10 սպա»,- գրել է Երմակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր երեք ռուս օդաչուների փոխանակման և վերադարձի մասին։