Մահացել է բրիտանացի երգչուհի Լինդա Լյուիսը, որը հայտնի է իր հինգ օկտավա ձայնային դիապազոնով։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով դերասանուհի Դի Լյուիս Քլեյի քրոջը։
«Մեծ ցավով և ափսոսանքով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացավ իմ սիրելի, գեղեցկուհի քույրը՝ Լինդա Լյուիսը։ Նա մահացել է իր տանը։ Խնդրում ենք մեզ հնարավորություն տալ վշտի հետ մենակ մնալու»,- սոցցանցերում գրել է կատարողի ազգականը։
Դերասանուհին մահացել է մայիսի 3-ին 72 տարեկան հասակում։ Մահվան պատճառը չի հաղորդվում։