Լարսը փակվեց

Վերին Լարս մաքսակետում վերանորոգման աշխատանքների պատճառով Վրաստանի իշխանությունները մայիսի 5-ից մեկ ամսով կփակեն ավտոմեքենաների անցումները։ Այս մասին Mediahub-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ից մեկ ամսով շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի ավտոմեքենաների համար գործող անցուղիների շահագործումը»։

Որոշակի ուշացումներով մարդատար մեքենաները կկարողանան անցնել բեռնատար մեքենաների համար նախատեսված անցումներով։ Եկամուտների ծառայությունից պարզաբանում են նաև, որ մաքսակետով մարդկանց տեղաշարժը տեղի կունենա սովորական ռեժիմով՝ առանց որևէ խոչընդոտի։

«Ղազբեգի-Վերին Լարս»-ը վրաց-ռուսական սահմանին այսօր գործող միակ անցակետն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *