Ղրղզստանի Օշի շրջանում անհայտ նյութից ավելի քան քառասուն երեխա է թունավորվել, նրանցից 18-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարությունից։
«Օշի շրջանի Կարա-Սուու շրջանում բուժօգնության է դիմել 43 երեխա»,- հայտնել է նախարարության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ տուժածներին նախնական ախտորոշում է տրվել՝ թունավորում։ Բժիշկները որոշել են հոսպիտալացնել 18 տուժածի:
Թե կոնկրետ ինչով է պայմանավորված թունավորումը, ներկայումս մասնագետները պարզում են։ Կատարվում են համապատասխան անալիզներ։