ՀՐԱՏԱՊ. Ծայրահեղ դրություն է․ զոհերի թիվն աճում է. Ինչ է կատարվում

Անցած 24 ժամվա ընթացքում Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև բախումների զոհ է դարձել ևս 30 խաղաղ բնակիչ, տուժել՝ 245 քաղաքացի։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Սուդանի բժիշկների կոմիտեն։

«Երեքշաբթի օրը բախումների հետևանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել՝ չնայած հայտարարված զինադադարին», — բժիշկների հայտարարությունը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։ Նրանց տվյալներով՝ ռազմական բախումների սկզբից ի վեր զոհվել է 174 խաղաղ բնակիչ։

Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 270 մարդ, ավելի քան 2,6 հազարը վիրավորվել է։

Հավելենք, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումում ապրում են փոքրաթիվ հայեր․ նախնական տեղեկություններով՝ նրանք փակված են իրենց բնակարաններում։ Հայտնի է նաև, որ ռազմական գործողությունների թեժ շրջաններից մեկում՝ օդանավակայանի հարևանությամբ հայկական եկեղեցի կա։ Թե ի՞նչ վիճակում է այն, առայժմ հայտնի չէ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *