ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Մանրամասներ այսօր կատարված ողբերգությունից․ ովքե՞ր են մահացած զինվորները

Ազատի զորամասի դեպքի մասին շարունակվում են տարատեսակ քննարկումները։ Լրագրող Ժիրայր Ոսկանյանը եղել է ողբերգության վայրում, նա ցույց է տվել, թե ինչ վիճակում է տարածքը ողբերգությունից հետո։

Նա տեղեկացնում է, որ այնտեղ պարբերաբար զինվորների ծնողներ են այցելում, որոնց զավակները կամ մահացել են, կամ վիրավորվել։ Ծնողներից մեկը հենց տեղում է տեղեկացել, որ իր զավակն էլ է մահացել

Մահացողների մեջ տարբեր տարածքներից տղաներ են, որոնցից մի մասը նախորդ տարի այս օրերին էր սկսել ծառայությունը, իսկ մի մասին էլ ընդամենը մի քանի օր էր մնացել, որ հետ վերադառնային տուն։ Մահացողների մեջ է նաև Բարսեղյան Գագիկը։

Գագիկը ծնունդով Գառնեցի էր, ավագը ընտանիքում։ Զոհերից մեկը նաև Միշան էր, որը իր ընտանիքում նույնպես ավագն էր։

Տղաներից մյուսին՝ Մանուկյան Արամին, մնացել էր ավելի քիչ, քան քսանութ օր, որ ավարտեր պարտքը։

Դեպքի վայրից կադրեր կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *