Ուգանդայի աշխատանքի, զբաղվածության և արտադրական հարաբերությունների նախարար Չարլզ Օկելո Էնգոլային գնդակահարել է իր թիկնապահը՝ աշխատանքի գնալու ճանապարհին. հայտնում է Daily Monitor պարբերականը։
Թիկնապահը փախուստի է դիմել հանցագործության վայրից, իսկ ավելի ուշ ինքնասպան է եղել։
Դեպքի վայրում աշխատում են դատաբժիշկները։ Իրավապահները փորձում են պարզել կատարվածի դրդապատճառները։