Շատ ցավալի լուր․ Հենց նոր հայտնեցին․ Բերձորում և Աղավնոյում արդեն սկսվել է․․․ Ինչ է կատարվում հայե՜ր․ Մանրամասներ

Արցախում վերջին օրերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նրա հաղորդմամբ՝ սահմանին լարվածությունը տարբեր ուղղություններով պահպանվում է, բայց իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է.

«Նոր երթուղու և ընդհանուր իրավիճակը կայունացնելու հարցում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև, դրանով է պայմանավորված, որ երեկ ու այսօր իրավիճակն Արցախում համեմատաբար կայուն է»,-ասաց Գեղամ Ստեփանյանը:

Ինչպես հայտնի է՝ Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին մինչեւ օգոստոսի 25-ը տրվել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար:

Գեղամ Ստեփանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Բերձորի և Աղավնոյի բնակիչների տարհանման աշխատանքները սկսվել են:

Իսկ թե՝ որտե՞ղ են վերաբնակեցվելու տեղահանված բնակիչները, Արցախի ՄԻՊ-ը մանրամասնեց.

«Աղավնոյի և Բերձորի բնակչությունը տեղահանվածների կարգավիճակ ունի դեռևս 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո, իրենք օգտվելու են բոլոր այն ծրագրերից, որոնք գործարկված են տեղահանվածների համար: Ինչպես ԱՀ ՏԿԵ նախարարն է հաղորդել՝ ով ցանկություն կհայտնի վերաբնակվել Արցախում, կապրի Արցախում, ով ցանկություն կհայտնի տեղափոխվել ՀՀ-ն, կտեղափոխվի այնտեղ»,-ասաց Գեղամ Ստեփանյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *