Ջոզեֆ Ռոբինետտ «Ջո» Բայդեն (անգլ.՝ Joseph Robinette «Joe» Biden, նոյեմբերի 20, 1942[5][6][7][…], Սքրենտոն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ և ԱՄՆ 46-րդ նախագահ։ 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ Նահանգների
փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը, նա սենատոր է եղել Դելավեր նահանգից 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի և նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։
Մեծացել է Սքանթոն, Փենսիլվանիայում և Դելավերի Նյու Քասլ շրջանում և սովորել Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն Սիրաքյուսի համալսարանից 1968 թվականից։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում և դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաև հանձնաժողովի նախագահ։