Ծնվել է փոքրիկ Ալբերտը.

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո շատ ծնողներ իրենց նորածին զավակներին անվանակոչեցին անմահացած հերոսների անուններով: Ծնվեցին Ալեններ, Հայկեր, Ալբերտներ, ովքեր կմեծանան և կհասկանան, թե իրենց անվան հետ ինչ պատասխանատվություն կա իրենց ուսերին:

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Ժամանակ առ ժամանակ սոց ցանցերում շրջանառվում են հայկական ընտանիքներում, թերեւս, ամենասպասված ուրախ լուրերից, թե ծնվել է հայ փոքրիկ, փոքրիկ Ալբերտը։ Ու անմիջապես, մարդիկ պարզ բարությամբ այդ ուրախ լուրը վերագրում են ինձ, երբեմն միայն նյութի վերնագիրը կարդալով շնորհավորանքներ ուղղորդում ինձ ու ընտանիքիս։

Ես միանշանակ ուրախ ու պատվաբեր եմ համարում, որ որդուս ոչ միայն պատվոգրերով, այլ ազգային մակարդակով են ընկալում որպես ազգային հերոս ու նորածիններին ի պատիվ Ալբերտիս կոչում են «Ալբերտ»։ Առողջ ու խաղաղ մեծացե՛ք։

Աղավաղված ինֆորմացիաները պարզաբանելով, հանրային կերպով հայտարարում եմ` իմ ընտանիքում համալրում չի եղել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *