Ի՞նչ է լինում շարքային «փորձագետի» հետ, ով քաղաքական կոնյուկտուրան ճիշտ չի պատկերացնում
Հայաստանի ներքաղաքական խնդիրները, դրանց բազմազանությունը իրավիճակը ճիշտ վերլուծելու ու կողմնորոշվելու առումով, երբեմն անգամ ամենահմուտ փորձագետների համար է դժվարություն դառնում: Կոնկրետ քաղաքական ուժի կամ գործչի համար աշխատող փորձագետի համար կարևոր է ընդհանուր գծի մեջ տեղավորվելը, որպեսզի հետագայում իրենց խոսքով չվնասեն ընդհանուր գործին:
Այս նախաբանը հատուկ գրել եմ Աննա Աբրահամյան կոչվածի համար, ով շարքային «փորձագետ» է աշխատում քաղաքական դաշտի խաղացողներից մեկի մոտ:
Այս տիկինն իր ձանձրալի և «կիլոմետրանոց» լայվերի ժամանակ, առիթը բաց չի թողնում բացի իր խոհանոցային հովանավորներին գովերգելուց, անդրադառնալ Գագիկ Ծառուկյանին, ինչպես ասում են յոթ երգ գիտի յոթն էլ Գագիկ Ծառուկյանի մասին:
Ինչ-որ տեղ ռացիոնալ է Աննա Աբրահամյանի մոտ նկատվող տենդենցը՝ Գագիկ Ծառուկյանին անդրադառնալու առումով, որովհետև ըստ էության վերջինս շատ լավ հասկանում է որ առանց Գագիկ Ծառուկյանի գործը դժվար թե գլուխ բերվի:Սակայն այդ ամենն անել անընդհատ մեղադրական սլաքներն ուղղելով Գագիկ Ծառուկյանի անձը համաձայնեք, առնվազն անբարոյականություն է:Հիմա էլ, թե բա՞ Գագիկ Ծառուկյան ոնց բերել եք այս իշանություններին ազգի գլխին, այդպես էլ հեռացրեք:
Իյա~ , իրո՞ք:
Դու չգիտե՞ս, թե՞ քեզ ես դրել չիմացողի տեղ:Ինչպես ասում են, ձեր գնացքը վաղուց գնացել է ու այսօր շարքային քաղաքացիներն անգամ շատ լավ, երբեմն քեզանից ավելի ավ ամեն ինչ հասկանում են:Հեչ չէ, պիտի որ հիշես, թե խորհրդարանում հանրապետական մեծամասնությունն ինչպես քվեարկեց այս իշանություններին բերելու համար: Էնպես, որ արի հանգիստ թող Ծառուկյանին, եթե քեզ պետք ա մոռանալ ու դու մոռացել ես, մենք ամեն մի դրվագ հիանալի հիշում ենք:Եկեք դուք անկեղծ եղեք, ու ասեք, այսօր ինչու՞ ձեզ հանգիստ չի տալիս Գագիկ Ծառուկյան անուն, ազգանունը:Էսօր էլ, հո համար մեկ դաշտի խաղացողները ձերոնք է, հերիք չի Գագիկ Ծառուկյանի մեջքի հետևում թաքնվեք…
Երկրորդ, Գագիկ Ծառուկյանին հաճախակի անդրադառնալով և մեղադրականներ հնչեցնելով, տպավորություն է, որ դուրս ես մնացել «հարազատ» քաղաքական կոնյուկտուրայից, իսկ նման վարձու «փորձագետների» վերջը լավ չի լինում, ինչպես ռուսը կասեր «пинком под зад»:
Կյանքը հետաքրքիր բան է չէ, երբ վերին էշելոններում խնդիրներ չկա և դրանք արհեստականորեն, կամ չգիտակցված կերպով ստորին օղակներում փորձում են խնդիրներ ստեղծել, կրկնում եմ, դա լավ ավարտ չի ունենում կատարացույի համար:
Հուսամ այս գրառումը կկարդա Աննա Աբրահամյանն ու հաջորդիվ իր «գեեեոոպոլիտիկ» վերլուծությունների ժամանակ Ծառուկյան ազգանունը հնչեցնելիս 7 կչափի, նոր մեկ կկտրի: