Հրապարակ օրաթերթի խմբագիր, ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի զոքանչ Արմինե Օհանյանն իր լրագրողների հետ ժողովում մի քանի խոսք է ասել Վարդան Ղուկասյանի՝ դոգի մասին: Լրագրողները Օհանյանին ասել են, որ դոգն իր մասին է խոսել, ինչից հետո Օհանյանը շատ խիստ զայրացած տոնով է խոսել. «Բոլորն էլ գիտեն չէ, որ դա սրբապիղծ ա, բոլորն էլ գիտեն չէ, որ դա էդ տականքն աշխատում ա ադրբեջանցիների համար ու մեր երկրի համար դարձել ա սպառնալիք: Հիմա էդ տականքն ում կպնում ա, փողի համար ա կպնում, որ շանտաժով փող աշխատի, դրան բանի տեղ մի դրեք, մեր ԱԱԾ-ն զբաղվում ա, ուշ թե շուտ դրա վերջը գալու ա»,-ասել է Օհանյանը: