ArmLur.am-ը տեղեկություն է հաղորդել այն մասին, որ Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ սննդամթերքի գներն աճել են 13.5 տոկոսով:
Քաղաքացին չնայած այդ գնանկումը չի զգում: Հայաստանի բոլոր քաղաքներում հուլիսին՝ հունիսի համեմատ սննդամթերքի գները նվազել են։ Իջևանում գրանցվել է գնանկման ամենաբարձր ցուցանիշը:
Էժանացել է լոբին, բրինձը, հնդկացորենը, ոսպը: Իսկ հացը թանկացել՝ 1.2 տոկոսով, մակարոնեղենի գներն աճել են 1.5 տոկոսով: Մեկ տարվա ընթացքում պանրի գինը բարձրացել է 26.2 տոկոսով: Ձուն ևս թանկացել է։
Չնայած նրան, որ շաքարավազի շուկայում ևս գնանկում է արձանագրվել 1.6 տոկոսի չափով, սակայն, միևնույն է, շաքարավազը շարունակում է բարձր գնով վաճառվել: Կարագի շուկայում ևս գնանկում է արձանագրվել:
Մյուս մթերքների արժեքների հետ կապված մանրամասներին կարող եք տեղեկանալ տորև տեղադրված տեսանյութից։