Ըստ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկատվության՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի
դրությամբ օպերատիվ իրադրությունը հարաբերականորեն կայուն է եղել։
Ադրբեջանական զինուժը շփման գծի առանձին հատվածներում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չունի։